Թեսթ 20

Վախթանգ Անանյան

 Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
    Առաջին, բարձրացա, երբեմնի, մարդուց։
  • Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:
3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:
պտուղ-բերք, տխուր-թախծոտ, ոռոգել-ջրել։

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ – ավտոտնակ

բ/դաչա- ամառանոց

գ/մայկա- բլուզ

դ/սումկա- պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ

Մենատնտես, բնակավայր, լանջ, ժայռ։

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:
Աչք, ձոր, ահալի, խորհրդավոր։

8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

Հետքերը երևում էին։

9. Տեքստից դո՛ւրս գրիր  մեկ բացականչական  նախադասություն:
Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․

10. Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:
Խեղճ ու կրակ և աշխատասեր։

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. ընկուզենի

բ. լոբու թմբերի շարք

գ. մարդու աշխատանքի հետքեր

դ. Ժայռի մեջ փորած խորշեր

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:
Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:
Խեղճ ու կրակ մարդը։

Թեսթ 15

Հրանտ Մաթևոսյան 

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փա□չում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առա□ին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դա□արել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փախչել, առաջին, դադարել։
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:
    Կարծր-պինդ, մայր-մայրիկ, ուրիշ-այլ, ձյունոտ-ձյունաթաթախ։
  3. Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.
    ա/համաձայնվել
    բ/լսել

գ/տեսնել

դ/խոսել

  1. Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

  1. Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին:
    Ձի-ձիեր, քուռակ-քուռակներ, դաշտ-դաշտեր, ժայռ-ժայռեր։
  2. Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր:
    փշուր-փշրել, թմբկահար-թմբկահարել, ազատ-ազատել, կանաչ-կանաչել։
  3. Ո՞րն է տեքստում ընդգծված նախադասության ենթական


ա/ պառավ
բ/ձի
գ/կաթի
դ/երակները

  1. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն կհնձես:
գ/Գայլի անունն է դուրս եկել, աղվեսն է աշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու աչքը դուրս գա, քան անունը:


(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

  1. Տեքստից դուրս գրիր մեկ պարզ նախադասություն:
    Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր։
  2. Կետադրի՛ր տրված նախադասությունը:


Քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է

  1. Նկարագրի՛ր ինչպիսի՞ն էր ժայռը:
    ժայռը փրկում էր կաղնուն և հզոր էր։
  2. Ինչո՞ւ  էր մտահոգված քուռակի մայրը:
    Որովհետև հենց կայծակը հարվածեր, քուռակը կվախենար։
  1. Ե՞րբ քուռակը մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից:
    Քուռակը մոռացավ վախի մասին, երբ մոր մոտից լսեց անձրևի թմբկահարումը։
  2. Նկարագրի՛ր քուռակին:
    Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։
  3. Տեքստից ընտրի՛ր քեզ դուր եկած նախադասությունը:
    Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ անսովոր

բ/ մեծ

գ/ սիրունիկ

դ/ ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Տխուր գրիչ – չգրող գրիչ

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա – ավտովթար
բ/աֆիցեր – ոստիկան
գ/դիրեկտոր – տնօրեն
դ/զիբիլ – աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Մարդիկ, քաղաքներ, աստղեր, մեծեր։
Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

Նա կարողանում է։

Ես չգիտեմ։

Դու թափառում ես։     

Մենք քոնն ենք։

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի, բարձր ձայն կհանի:

դ/դատարկ տակառը:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:

Արևածաղիկ
                                 

  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
    Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք։

  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել:

  • Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը թմբլիկ, թռչող և հասարակ մի մարդուկ է։

  • Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ո՛չ,  չէի ուզի, որովհետև ես իմ տարիքի լավ ընկերներ ունեմ։
  • Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը երազում էր շնիկ ունենալ։

  • Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Կուզեի, որ Մանչուկը շնիկ ունենար։

Ելքի ստուգատես առաջին շաբաթ

Ես իմ մկնիկն եմ

– Բարև, ես Արարատի մկնիկն եմ: Գիտե՞ք ինչով է բախտս բերել։ Ո՞չ, ասեմ։ Համակարգչային աշխարհում չկան կատուներ։ Վայ, երանի իմանայիք, թե ինչքան է ինձ խուտուտ գալիս, երբ Արարատը կտկտացնում է աջ ու ձախ կողքերիս։ Իսկ երբ սկսում է պտտել այն խորհրդավոր անիվս, գլուխս սկսում է պտտվել, սիրտս էլ՝ խառնել։ Շատ սիրում եմ, երբ Արարատի փոքր քույրիկը՝ Մարիան, ինձ փախցնում է իմ գործերից ու մենք սկսում ենք երկար խաղալ ու շրջել ամբողջ տնով մեկ։ Դե ,կարծես տնով շրջելու ժամանակն է, ես թռա։շ

Աշխարհի իմ փոքրիկ անկյունը

Աշխարհի իմ փոքրիկ անկյունը իմ սենյակն է։ Ես այնտեղ խաղում եմ, քնում եմ և մեկ-եմկ այնտեղ եմ դաս անում։ Նաև իմ սենյակը քույրիկիս անկյունն է։ Նա Ամենաշատը սիրում է խաղալ անտեղ իմ հետ։ Երբ ես մայրիկի մոտ եմ, իսկ քույրիկը այնտեղ, նա սկսում է ինձ կանչել․

– Արարա։

Իսկ մեկ-մեկ նա կանչում է․

– Ատատակ։

Ես շատ եմ սիրում խաղալ այնտեղ քույրիկիս հետ։ Նաև նրա խաղալիքների մեծ մասը պահում ենք իմ սենյակում։

Անհաղթ աքլորը

Մի օր քուջուջ անելիս ոսկի գտա։ Թռա կտուրը ասացի․

– Ծուղուրուղու՜, փող եմ գտել։

Թագավորը լսում է և իր նազիր-վեզիրին հրամայում է, որ իմ ոսկին խլեն տանեն։

– Ծուղուրուղու՜, թագավորը ինձնով է ապրում։

Թագավորը իր նազիր-վեզիրին հրամայում է, որ ոսկիս հետ բերեն։

Նրանք ոսկիս հետ են տալիս

– Ծուղուրուղու՜, թագավորը ինձնից վախենում է։

Թագավորը նյարդայնանում է և հրամայում է, որ գան ինձ տանեն եփեն ուտեն։

– Ծուղուրուղու՜, թագավորը ինձ հյուր է հրավիրել։

Տանում են եփում։

– Ծուղուրուղու՜, թագավորը ինձ բաղնիք է ուղարկել։

Եփում են թագավորը արագ ուտում է։

– Ծուղուրուղու՜, նեղ-նեղ փողոցներով եմ գնում, այդ պահին։

Ուտում է ասում ծառաներին․

– Պատրաստ կանգնեք, որ ձայն հանի զարկեք պրծնեք։

– Ծուղուրուղու՜, մութ տեղերում եմ հայտնվել։, որոշում եմ գոռալ ես։

– Զարկեք։

Զարկում են թագավորի փորը ճղում են ես էլ դուրս եմ պրծնում և փախնում եմ։

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։-https://araratesayan.edublogs.org/
Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։ Ես իմ բլոգը բացել եմ երրորդ դասարանի սկսբերում, իսկ առաջին նյութը ճամբարային առօրյան է:
Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։ 
Բոլորը միասին երեսուներկուսն են:
Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ: 
Ես էլ չեմ սպասարկում Ոսկեգործություն բաժինը, որովհետև դա ընրությոամբ գործունեություն ընտրությունս էր , իսկ հիմա դա չէ:
Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։ 
Ես ամենից շատը սպասարկում եմ մայրենիի բաժինը:
Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը: 
Ես հավանում եմ իմ բլոգը, ինձ դուր է գալիս բլոգավարությունը: Իսկ ամենաշատը ես օգտվում եմ ընկեր Սոնայի բլոգից, որովհետև մենք ամեն օր ունենք մայրենի:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։
Posted in Մայրենի. ելքի ստուգատես 4.1 դասարանմայրենի 4 դասարան | Leave a comment

Ելքի ստուգատես երկրորդ շաբաթ

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար, մթերքի անունները կմոռանար:

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր, նա միշտ կուշտ կկլիներ:

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր, աղվեսի ընկերները էլ երբեք չէին լսի նրան:

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին, աշխհարում բոլոր հաշվարկները կմոռացվեին:

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին, երեխաները ամեն օր պղպեղի փոխարեն պաղպաղակ կուտեին:

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին, դպրոցում ավելի հեշտ կլիներ սովորելը:

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, նա թեի մեջ շաքար չէր գցի:

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

Եթե մայրիկները ամեն օր երեխաներին կոնֆետ գնեին, երեխաները կլինեին թմբլիկ և ուրախ:

Եթե կլոր տարին ամառ լիներ, դպրոց չէր լինի, ուռաաա՜:

Եթե ես լինեի մայրիկիս հայրիկը, ես ամեն օր նրան կոնֆետ կբերեի:

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Ահա հղումը։

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։

Ինձ ամենից շատը դուր է եկել թումանյանական բառարան նախագիծը։

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։

Ահա։

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։
https://araratesayan.edublogs.org/2024/05/13/%d5%a5%d5%bd-%d5%ab%d5%b4-%d5%b4%d5%af%d5%b6%d5%ab%d5%af%d5%b6-%d5%a5%d5%b4/, https://araratesayan.edublogs.org/2024/05/08/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%ab%d5%b4-%d6%83%d5%b8%d6%84%d6%80%d5%ab%d5%af-%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/, https://araratesayan.edublogs.org/2024/05/07/%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9-%d5%a1%d6%84%d5%ac%d5%b8%d6%80%d5%a8/։

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։ Ութ միավոր, որովհետև տնաիններս կազմակերպված և աարագ չեմ անում։

Ես իմ մկնիկն եմ

– Բարև, ես Արարատի մկնիկն եմ: Գիտե՞ք ինչով է բախտս բերել։ Ո՞չ, ասեմ։ Համակարգչային աշխարհում չկան կատուներ։ Վայ, երանի իմանայիք, թե ինչքան է ինձ խուտուտ գալիս, երբ Արարատը կտկտացնում է աջ ու ձախ կողքերիս։ Իսկ երբ սկսում է պտտել այն խորհրդավոր անիվս, գլուխս սկսում է պտտվել, սիրտս էլ՝ խառնել։ Շատ սիրում եմ, երբ Արարատի փոքր քույրիկը՝ Մարիան, ինձ փախցնում է իմ գործերից ու մենք սկսում ենք երկար խաղալ ու շրջել ամբողջ տնով մեկ։ Դե ,կարծես տնով շրջելու ժամանակն է, ես թռա։

Աշխարհի իմ փոքրիկ անկյունը

Աշխարհի իմ փոքրիկ անկյունը իմ սենյակն է։ Ես այնտեղ խաղում եմ, քնում եմ և մեկ-եմկ այնտեղ եմ դաս անում։ Նաև իմ սենյակը քույրիկիս անկյունն է։ Նա Ամենաշատը սիրում է խաղալ անտեղ իմ հետ։ Երբ ես մայրիկի մոտ եմ, իսկ քույրիկը այնտեղ, նա սկսում է ինձ կանչել․

– Արարա։😂

Իսկ մեկ-մեկ նա կանչում է․

– Ատատակ։😂

Ես շատ եմ սիրում խաղալ այնտեղ քույրիկիս հետ։ Նաև նրա խաղալիքների մեծ մասը պահում ենք իմ սենյակում։

Մարյենի

Ամպիկները

Լուսաբացին ամեն օրվա պես մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, ե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մար լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։
Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Բացականչություն արտահայտող բառով կազմի՛ր այլ նախադասություն։

Երանի՜ շներին, նրանք դպրոց չեն գնում։

Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր- Մեր այգում կան մրգատու ծառեր։

Շոգ օրեր- Ամառվա շոգ օրերին ես լողում եմ լողավազան։

Ճերմակաթև ամպիկ-Ճերմակաթև ամպիկը հրեշտակի էր նման։

Բրդոտ արջ- Բրդոտ արջը հարձակվել էր բրդոտ գայլի վրա։

Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և աևտասանության տարբերություն կա։

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

Բրդոտ-բրթոտ, արջ-արչ, օգնել-օքնել, առաջանալ-առաչանալ, խնդիր-խնթիր, ուղտ-ուխտ, շոգ-շոք, ճամփորդել-ճամփորթել, մրգատու-մրքատու, վերադարձ- վերադարց։

Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

Մրգեր-միրգ

Ճամփորդներ-ճամփորդ

ջրհորներ-ջրհոր

այդիներ-այգի

Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց-լույս և բաց, ճերմակաթև-ճերմակ և թև, ջրհոր- ջուր և հոր, մրգատու-միրգ և տու։

Անհաղթ աքլորը

Մի օր քուջուջ անելիս ոսկի գտա։ Թռա կտուրը ասացի․

– Ծուղուրուղու՜, փող եմ գտել։

Թագավորը լսում է և իր նազիր-վեզիրին հրամայում է, որ իմ ոսկին խլեն տանեն։

– Ծուղուրուղու՜, թագավորը ինձնով է ապրում։

Թագավորը իր նազիր-վեզիրին հրամայում է, որ ոսկիս հետ բերեն։

Նրանք ոսկիս հետ են տալիս

– Ծուղուրուղու՜, թագավորը ինձնից վախենում է։

Թագավորը նյարդայնանում է և հրամայում է, որ գան ինձ տանեն եփեն ուտեն։

– Ծուղուրուղու՜, թագավորը ինձ հյուր է հրավիրել։

Տանում են եփում։

– Ծուղուրուղու՜, թագավորը ինձ բաղնիք է ուղարկել։

Եփում են թագավորը արագ ուտում է։

– Ծուղուրուղու՜, նեղ-նեղ փողոցներով եմ գնում, այդ պահին։

Ուտում է ասում ծառաներին․

– Պատրաստ կանգնեք, որ ձայն հանի զարկեք պրծնեք։

– Ծուղուրուղու՜, մութ տեղերում եմ հայտնվել։, որոշում եմ գոռալ ես։

– Զարկեք։

Զարկում են թագավորի փորը ճղում են ես էլ դուրս եմ պրծնում և փախնում եմ։

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։-https://araratesayan.edublogs.org/
Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։ Ես իմ բլոգը բացել եմ երրորդ դասարանի սկսբերում, իսկ առաջին նյութը ճամբարային առօրյան է:
Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։
Բոլորը միասին երեսուներկուսն են:
Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:
Ես էլ չեմ սպասարկում Ոսկեգործություն բաժինը, որովհետև դա ընրությոամբ գործունեություն ընտրությունս էր , իսկ հիմա դա չէ:
Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
Ես ամենից շատը սպասարկում եմ մայրենիի բաժինը:
Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ես հավանում եմ իմ բլոգը, ինձ դուր է գալիս բլոգավարությունը: Իսկ ամենաշատը ես օգտվում եմ ընկեր Սոնայի բլոգից, որովհետև մենք ամեն օր ունենք մայրենի:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։